10 խորհուրդ երգչուհի Մոնայից
Ярлыки:
News
1. Ստույգ որոշեք օրը՝ համաձայնեցնելով եկեղեցու, ռեստորանի և Զագսի հետ
2. Կազմեք ձեր բյուջեն՝ ելնելով ընտանեկան և աշխատանքային հնարավորություններից
3. Վարձեք պրոֆեսիոնալ կազմակերպիչ, ով մի քանի անգամ կթեթևացնի ձեր հոգսը և կօգնի ճիշտ կողմնորոշվել
4. Ընտրեք գույն, որը կլինի ձեր հարսանիքի ամբողջ ճաշակի հիմքը
5. Մի վստահեք անհատների, պարի խմբերի, կասկածելի կազմակերպությունների, եթե պնդում են, որ սեփական աշխատանքներից նկարահանված նյութեր ԴԵՌ չունեն։ Ենթադրվում է, որ չեն էլ ունենա։ Ստուգեք այդ նյութերի հավաստիությունը՝ հարցեր ուղղելով սրահի կամ նորապսակների մասին (80% գործում է)
6. Ստույգ հաշվեք հյուրերի քանակն ու խնդրեք բոլորին ներկայանալ առանց երեխաների։
7. Խիստ եղեք ճաշացանկի հարցում՝ առաջին պլան միշտ պահելով մատուցվող ուտեստների թարմությունը։
8. Կարևորեք նկարահանման և հանդիսավարի աշխատանքը, որովհետև երկուսն էլ կարող են հեշտությամբ անդառնալի փչացնել ձեր երեկոն և բոլոր բարի հիշողությունները։
9. Արգելեք հարազատներին և ընկերներին նվիրել այդ օրը պարային և այլ շոու ծրագրեր, որոնց բովանդակությունն անհայտ է։
10. Եղեք բնական, ազատ և մի լարվեք։ Լավ կազմակերպված երեկո ստանալն այդքան էլ դժվար չէ...
