ԿԱՏԱԿՈՒՄ ԵՆՔ ՄՈՆԱՅԻ ՀԵՏ



Վերացեք քաղաքական գաղջ իրողությունից և սկսեք գնահատել գեղեցիկը:

Այսօր՝ իմ շարքի առաջին «կամավորը» իմ ֆռենդուհի, գեղեցկուհի ու ապագա նախագահ Մոնան է:

1 Տղայի համարի զանգած ու փչած կա՞ս.....
_ Զանգած չէ, բայց հաղորդագրություն եմ գրել։ Սարսափելի բարկացած էի, ասեցի ֆիլմերի պես մի հրաշք լինի ու նամակ գրեմ Աստծուն, դե պարզ է գրեցի։ Ու հեռախոսով ուղարկեցի մի անհավանական հեռախոսահամարի՝ վստահ լինելով, որ չկա նման համար։ Բայց այ քեզ զարմանք, րոպեներ անց նույն համարից հետ զանգեցին։ Ամենազվարճալին այն էր, որ բաժանորդը նույնպես կարծում էր, թե կատակում են՝ իրեն Աստված անվանելով։ Երկար ժամանակ ծիծաղում էինք........

2 Շուրթերդ լցրած են՞....
_ Ո՛չ, շուրթերս եթե լցնեմ պետք է աչքերս էլ խոշորացնեմ։ Թե չէ մի տեսակ անհամաչափ կնայվեմ։ Խորհուրդ կտայի բոլոր «տիկնիկներին» եթե փտելու գաղափարը չի վախեցնում՝ միևնույնն է այդ գումարը ծախսեք գրքերի, բալետի ու թատրոնի վրա։ Ինչպես ասում են. «Մակարդակն ու գիտելիքները լավ ներքնազգեստի պես մի բան են՝ չեն երևում, բայց քեզ ինքնավստահ ես զգում»։

3 Ձեր մարմնի ո՞ր հատվածն եք ավելի շատ սիրում...
_ Ինչ տարօրինակ հարցեր եք տալիս)))) Մտածեմ ասեմ........ Ուրեմն շատ սիրում եմ պարանոցս։ Այն կնոջ ամենանուրբ և գեղեցիկ հատվածն է ըստ իս։ Կարելի է ամբողջ մարմինը թաքցնել հագուստի տակ և ընդամենը ճիշտ սանրվածքի միջոցով՝ արտահայտիչ դարձնել պարանոցը, նրանով դյութել, գերել և հմայել։ Էլ չեմ ասում նրբագեղ աքսեսուարների մասին, որոնք շքեղ են նայվում հատկապես ինձ պես սպիտակամորթ աղջիկների պարանոցին։

4 Կինո նայելուց էրոտիկ տեսարաններին աչքերդ փակու՞մ ես, թ՞ե լավ էլ նայում ես։
_ Չէ, չեմ նայում։ Փոքր ժամանակվա պես ջրի եմ գնում.... Խանութ.....))

5 Հենց հիմա կարդանք քո հեռախոսի վերջին հաղորդագրությունը.....
_ Կարդանք։ Նամակն իմ ընկերներից մեկի կողմից է. « Մոն հույս ունեմ չես մոռացել, կներես, որ առավոտ շուտ քնից հանեցի։ Չնայած Ինչքան ուզում են քեզ զանգեն՝ ձայնն անջատել բայիկ ես արել։ Ստեղ արձան եմ դառել»։ )))))

6 ՄՈՆԱ բեմից ընկած կա՞ս։
_ Բեմից չէ, բայց բեմի մոտ..... Միջոցառման ժամանակ, երբ վարում էի՝ այն էլ խոսափողը ձեռքիս))) Հետ գնացի ու երկար շքեղ զգեստս օգնեց, որ հայտնվեմ բեմի աստիճաններին։ Եթե խոսափողը միացված չլիներ՝ այդ դղրդյունը չէր ստիպի բոլորին նայել իմ կողմ))) Իկարկե վեր կացա, թափ տվեցի զգեստս ու գնացի հաջորդ հյուրին ներկայացնելու.... Մարդիկ ժպտում էին, ես էլ։ Հասկանալի էր, որ անցավ, բայց մտերիմներս էին զանգում հետո, ասում՝ լեգենդներ հյուսեցին, իբրև մեծ բեմից ընկել եմ ու կոտրվածքներ ստացել։

7 Ի՞նչ կմաղթես քեզ ապրիլմեկյան...
_ Ես ինձ մաղթում եմ, որ վերջապես ձիով Ասպետս գա, հոգնեցի ասպետ ձևացող դատարկ ձիերից։

Նյութի աղբյուր՝http://www.armshowbiz.com/2015/04/projects2.html